ՄԱԿ-ի ատոմայի էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) չորս հոգուց կազմված խումբը հոկտեմբերի 25-ին ստուգում են իրականացրել Կում քաղաքի մոտակայքում գտնվող ուրանի հարստացմամբ զբաղվող իրանական ստորերկրյա գործարանում։ Ճանաչողական աշխատանքներից հետո, ինչպես հայտնում է BBC-ն, փորձագետները որեւէ կարգի մեկնաբանություններ չեն արել։

Իդեպ, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով, այս շաբաթ սպասվում է ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների եւս մեկ այց, որն ամենաքիչը երեք օր կտեւի։ Իրանական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով, այցերի նպատակը միջազգային հանրությանն ապացուցելն է, որ աշխատանքները տարվում են խաղաղ նպատակներով։

Նշյալ ձեռնարկության գոյության մասին Թեհրանը հայտարարել էր ընթացիկ տարվա սեպտեմբերի 21-ին, իսկ ՄԱԿ-ի փորձագետներին միջուկային գաղտնի օբյեկտ մտնելու համաձայնություն տվել էր հոկտեմբերի 1-ի բանակցությունների արդյունքում։