«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի 19-ամյա  վարորդն օգոստոսի 29-ին Աշտարակի խճուղում` Վահագնի թաղամասի դիմաց, վրաերթի է ենթարկել Լորետա Հովակիմյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լ. Հովակիմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն: