Թուրքիան կարող է դիտարկել չորրորդ սերնդի Eurofighter Typhoon (Թայֆուն) կործանիչներ գնելու հարցը, եթե ամերիկյան F-16-ի գործարքը ձախողվի, գրում է Yeni Akit թերթը։
ԱՄՆ-ն ավելի վաղ պաշտոնկան ծանուցում էր ուղարկել Թուրքիային՝ վերջինիս F-35 կործանիչների մատակարարման ծրագրից դուրս մնալու մասին՝ Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով։ Վաշինգտոնը չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ F-35-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը՝ ստորագրելով այն F-35 նախագծի մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի եւ Նորվեգիայի հետ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հետագայում հայտարարել է այլ կործանիչներ գնելու ԱՄՆ-ի առաջարկի մասին, բայց ոչ թե հինգերորդ, այլ չորրորդ սերնդի՝ F-16: Հարցը պետք է համաձայնեցվի ԱՄՆ Կոնգրեսում։


























