Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են Starlink-ի արբանյակային ցանցի աշխատանքի խափանումների մասին, գրում է Financial Times-ը՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին:

Նրանց խոսքով՝ հաղորդակցության խնդիրները հատկապես սրվել են ԼԺՀ-ում, ԴԺՀ-ում, Խերսոնում եւ Զապորոժիեում։

SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկն ավելի վաղ Twitter-ում գրել է, որ չի կարող մեկնաբանել մարտի դաշտում տիրող իրավիճակը։

FT-ի աղբյուրների խոսքով՝ ուկրաինացի զինվորականներին անհանգստացրել են Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքներում հաղորդակցության խնդիրները։