Կայանի գործունեության 50 տարիների ընթացքում միջուկային կամ ռադիացիոն սպառնալիքով ոչ մի վթար չի եղել։ Այս մասին հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի գլխավոր խորհրդական Գերա Սեւիկյանը՝ պատասխանելով Թուրքիայի այն մեղադրանքներին, թե Հայկական ԱԷԿ-ը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի համար։
Նա հավելել է, որ ԱԷՄԳ-ի գլխավոր քարտուղար Գրոսին, Հայաստան կատարած այցից հետո, կայանի վիճակի եւ անվտանգությունը ապահովելու առումով անձնակազմի աշխատանքի դրական գնահատական է տվել։ «Գրոսին, տեսնելով մեր կայանի վիճակը եւ անվտանգության բարելավմանն ուղղված աշխատանքների ուղղությունը, ասաց, որ Հայաստանը կարող է բոլոր հարցերով կապվել կազմակերպության գրասենյակների հետ եւ ստանալ աջակցություն»,- ասաց Սեւիկյանը։ Նա բացատրեց, որ հայկական ատոմակայանը չի կարող այնպիսի վնաս պատճառել, ինչպիսին Չեռնոբիլի ատոմակայանն է պատճառել։ «Անգամ ամենածանր վթարի դեպքում առավելագույնը ռադիոակտիվ ջուր բաց կթողնվի, որը կարող է մինչեւ 3-4 կմ հեռավորության վրա աղտոտման պատճառ դառնալ։ Նույնիսկ իրադարձությունների նման զարգացումը շատ կասկածելի է»,- հայտարարեց Հայաստանի ԱԷԿ-ի գլխավոր տնօրենը։
Նա հիշեցրեց, որ երկու տարին մեկ ԱԷՄԳ-ը ստուգում է կայանները ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայկական ատոմակայանը, որն ունի անվտանգության միջին ցուցանիշ։ «Պարզ է, որ Թուրքիան չի մտածում մեր անվտանգության մասին»,- եզրափակեց Սեւիկյանը։




























