Գերմանիան կարող է հաղթահարել ձմռանը գազի պակասը, եթե ընկերությունները եւ տնային տնտեսությունները համախմբվեն, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ԵՄ նախարարների հանդիպումից առաջ, որոնք տարաձայնություններ ունեն էներգետիկ ճգնաժամի լավագույն արձագանքի հարցում, հայտնում է Reuters-ը։
ԵՄ էներգետիկայի նախարարները կհանդիպեն Պրահայում, որպեսզի փորձեն առաջընթացի հասնել գների սահմանափակումների եւ այլ միջոցների հարցում՝ ի պատասխան Ռուսաստանի մատակարարումների կտրուկ կրճատման:
Բանակցությունները չեն հանգեցրել առաջարկվող սահմանափակման շուրջ համաձայնության, քանի որ Գերմանիան՝ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը, եւ Եվրամիության մյուս հարուստ երկրները մտավախություն ունեն, որ դա կարող է դժվարացնել մատակարարումները:
Էներգակիրների գների աճի ազդեցությունից իր քաղաքացիներին պաշտպանելու Գերմանիայի ծրագիրը մտահոգություն է առաջացրել նաեւ ԵՄ-27 երկրների որոշ անդամների մոտ, ովքեր ասում են, որ դա ավելին է, քան աղքատ անդամները կարող են իրենց թույլ տալ:
Գերմանիան ԵՄ երկրներին առաջարկել է համավարակից վերականգնման «Հաջորդ սերունդ» 800 միլիարդ եվրոյի հիմնադրամից փողեր օգտագործել՝ նման ճգնաժամերի հաղթահարմանը օգնելու համար:




























