ԱՄՆ-ից գազի մատակարարումները հուսալի չեն, քանի որ դրանք կարող են «լողալ» դեպի աշխարհի այլ հատվածներ՝ ավելի լավ գնային առաջարկի դեպքում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Բայց կան նաեւ լրացուցիչ ռիսկեր, բացի գնային ցուցանիշներից, ռիսկերը այն են, որ այս ամենը շատ անկայուն է, և ցանկացած մատակարարում կարող է «լողալ» դեպի աշխարհի այլ շրջաններ, և մենք, ի դեպ, դա նկատեցինք: Վերջերս, երբ ամերիկյան լցանավերը, որոնք սեղմված բնական գազ էին տեղափոխում Եվրոպա, շրջվեցին ճանապարհի կեսից և փոխեցին ուղղությունները, քանի որ սեղմված գազ վաճառողներին այլ վայրերում ավելի բարձր գին էին առաջարկում», - ասել է Պուտինը:
Նշենք, որ հոկտեմբերի 12-14-ին Մոսկվայում ընթանում է ռուսական էներգետիկայի շաբաթ:





























