«Այրին» արեւադարձային փոթորիկի զոհերի թիվը հասել է առնվազն 52-ի, նրանցից 44-ը մահացել են ԱՄՆ-ում: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:

Ավելի վաղ АР-ն հայտնում էր 12 նահանգներում 40 զոհերի մասին: Միայն Նյու Յորքում 9 մարդ է մահացել:

Կանադայում մեկ մարդ անհետ կորել է փոթորկի ժամանակ: Ավելի ուշ նրան գտել են առանց գիտակցության, եւ տղամարդը մահացել է հիվանդանոցում:

Օգոստոսի 27-ին ԱՄՆ արեւելյան ափի վրա թափվել էր վերջին 15 տարում ամենահզոր փոթորիկը` «Այրինը»: Տարերային աղետի հասցրած վնասը կարող է հասնել մինչեւ 10 մլրդ դոլարի: Առ այսօր չի հաջողվում վերացնել փոթորկի հետեւանքները: «Այրինի» հետեւից ամերիկյան մայրցամաքի ուղղությամբ շարժվում է «Կատյա» արեւադարձային մրրիկը: