Ռուսական գազի ծավալը, որը կանցնի Թուրքիայի տարածքով, կարող է հասնել տարեկան 63 միլիարդ խորանարդ մետրի։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, հաղորդում է ՌԻԱ-ն։  

Նրա խոսքով՝ չիրականացված «Հարավային հոսքը», որը սահմանափակվեց և հետագայում վերածվեց «Թուրքական հոսքի», ծրագրվում էր որպես գազամուղ՝ 63 միլիարդ խորանարդ մետր ընդհանուր հզորությամբ։

«Եթե կա պահանջարկ, ապա այդ պոտենցիալ լրացուցիչ հզորությունը կարող է օգտագործվել Սև ծովով և Թուրքիայով՝ եվրոպացի հաճախորդներին գազ մատակարարելու համար»,-ասել է նա։