Բրիտանական Պահպանողական կուսակցության ավագ պատգամավորները երկուշաբթի օրը կքննարկեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի ապագան, հաղորդում է Guardian թերթը:
Պարբերականի տեղեկություններով՝ պահպանողական պատգամավորներից ոմանք ցանկանում են, որ Թրասը մի քանի օրվա ընթացքում հրաժարական տա, մոյւսներն էլ սպառնում են՝ հրապարակայնորեն կոչ անել, որ Թրասը հրաժարվի հարկերի նվազեցման իր ծրագրի ձախողումից հետո:
Հրատարակության տվյալներով՝ հանդիպումը կկազմակերպեն Ռիշի Սունակի կողմնակիցները, ով կուսակցության ղեկավարի եւ վարչապետի ընտրություններում Թրասի մրցակիցն էր։ Հանդիպման հրավեր են ստացել Պահպանողական կուսակցության անդամ 15-ից 20 նախկին նախարարներ եւ պառլամենտի մի շարք այլ բարձրաստիճան անդամներ։





























