«The Economist Intelligence Unit» վերլուծական կենտրոնի կողմից կազմվող բնակության հարմարավետության  վարկանիշային ցուցակում  կանադական Վանքուվերը տասը տարվա մեջ առաջին անգամ չի զբաղեցրել առաջին տեղը 140 քաղաքների շարքում:  Այս անգամ Վանքուվերին փոխարինել է ավստրալական Մելբուռնը` որպես կյանքի համար ամենահարմարավետ քաղաք: Նախկինի պես  կյանքի հարմարավետության համար անրաժեշտ  ընդհանուր պայմաններն ավելի լավ են արտացոլված ավստրալական եւ կանադական քաղաքներում:

Եվրոպական քաղաքներում  այս առումով որոշակի անկում է  արձանագրվել` պայմանավորված եվրագոտու ներկայիս ճգմաժամով:  Սա առաջին հերթին վերաբերում է Հունաստանին, որտեղ խիստ տնտեսական միջոցառումները եւ դրա հետ կապված բողոքները 2,5%-ով նվազեցրել են Աթենքի գնահատականը: Այսպիսով` Աթենքի վարակնիշը ներկայումս ավելի ցածր է, քան  Պուերտո Ռիկոյի Սան Խուան եւ Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքներինը:

Արաբական գարունն ու Լիբիայի իրավիճակն ազդել են ողջ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի քաղաքների վարկանիշի վրա:  Տրիպոլին առաջին անգամ հայտնվել է քաղաքների վերջին տասնյակում: Ամենցածր վարկանիշով քաղաքը Հարարեն է (Զիմբաբվե)` 38,2%:

Ըստ  «The Economist»-ի` քաղաքների առաջին տասնակում են 1)Մելբուռնը`97,5; 2) Վիեննան` 97,4; 3)Վանքուվերը` 97,3; 4) Տորոնտոն` 97,2; 5) Կալգարին` 96,6; 6) Սիդնեյը` 96,1; 7) Հելսինկին` 96; 8) Պերտը` 95,9; 9)Ադելաիդան` 95,9; 10) Օքլենդը` 95,7:

Լոնդոնն ու Նյու Յորքը զբաղեցնում են համապատասխանաբար 53-րդ եւ 56-րդ տեղերը (ինչպես կես տարի առաջ). նրանց գնահատականների վրա անդրադառնում են ահաբեկչության սպառնալիքի եւ հանցավորության ցուցանիշները: