Եվրոգոտու տնտեսությունը կարող է բախվել ռեցեսիայի, սակայն տոկոսադրույքների բարձրացումը բացարձակ անհրաժեշտություն է, քանի որ մշտական բարձր գնաճը վնասում է տնտեսությանը եւ կայունությանը: Այս մասին հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի ներկայացուցիչ Գաբրիել Մախլուֆը, փոխանցում է Reuters-ը։

«Եվրոգոտին բախվում է բարձր գնաճի եւ ցածր տնտեսական աճի բարդ համադրության, ներառյալ տեխնիկական ռեցեսիայի հնարավորությունը»,- ասել է Կիպրոսում Իռլանդիայի կենտրոնական բանկի ղեկավար Մախլուֆը: «Պատմությունը մեզ սովորեցնում է, որ այս խնդիրները միայն կխորանան, եթե մենք հետաձգենք գործողությունները, եւ տոկոսադրույքների բարձրացումը բացարձակ անհրաժեշտություն է, քանի որ մշտական գնաճը վնաս է հասցնում մակրոտնտեսական կայունությանը»,- ասել է նա: