Արգենտինայում ընթանում է պատանիների շախմատի աշխարհի առաջնությունը (մինչեւ 20 տարեկան)։ Մրցաշարին մասնակցում են Հայաստանի ներկայացուցիչներ Ավետիք Գրիգորյանն ու Աննա Հայրապետյանը,- հաղորդում է Sportinfo.am գործակալությունը։
Հինգ տուրից հետո Գրիգորյանը վաստակել է 3,5 միավոր եւ կիսում է մրցաշարային աղյուսակի 8-19-րդ տեղերը (84 մասնակիցների շարքում)։ Միավորների միեւնույն ցուցանիշն ունի նաեւ Հայրապետյանը, որը կիսում է 4-13-րդ տեղերը (45 մասնակիցների շարքում)։ 6-րդ տուրում Ավետիքը հանդիպում է Իվան Պոպովի հետ (Ռուսաստան), իսկ Աննան կմրցակցի Ժոզեֆինա Պաուլետի (Ռումինիա) հետ։ Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ կխաղան սեւ ֆիգուրներով։




























