Իսպանիայում կարող է հայտնվել առաջին քաղաքը, որտեղ պետք է ապրեն միայն գեյերն ու լեսբուհիները:

Մալագայի շրջանի Մոկլինեհո քաղաքի ղեկավարը, որտեղ նախատեսվում է կառուցել «վարդագույն երազանքը», արդեն աջակցել է այդ գաղափարը: Համապատասխան հանրաքվեն տեղի կունենա 2012 թվականին. Դրական արդյունք ստանալու համար այդ գաղափարին պետք է հավանություն տան քաղաքի 1274 բնակիչներից 1000-ը:

Սեռական փոքրամասնությունների համար բարեհաջող արդյունքի դեպքում, քաղաքի բոլոր տները պետք է ներկվեն վարդագույն, հաղորդում է MIGnews.com-ը:

Միաժամանակ արդեն պայմանագիր է կնքվել մի քանի ընկերությունների հետ` շուրջ 600 նոր տներ կառուցելու համար, որոնք պետք է համապատասխանեն գեյերի ու լեսբուհիների էսթետիկային:

Եվ վերջապես, քաղաքում պետք է ստեղծվի հատուկ այգի, որտեղ բնակիչները կարող են իրենց համար զուգընկերներ գտնել: