Ռուսաստանը Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը ճանաչել է որպես գործող իշխանություն: Այս մասին հաղորդագրությունը սեպտեմբերի 1-ին հայտնվել է Ռուսաստանի ԱԳՆ կայքում:

«Մեր երկիրը Լիբիայի հետ հարաբերություններ հաստատել է 1995 թվականի սեպտեմբերի 4-ից եւ երբեք չի ընդհատել դրանք` անկախ նրանից, թե ինչ իշխանություն է եղել Տրիպոլիում»,- ասված է նախարարության հայտարարությունում:

Օգոստոսի 25-ին Մոսկվայի դեսպանատունը Լիբիայի կանաչ դրոշը փոխարինել էր լիբիական հեղափոխության եռագույնով: