Վրացական կողմը հուսով է, որ Իսրայելի հետ կվերագանգնի իր ռազմական փոխգործակցությունը, որը սառեցվել էր վրաց-ռուսական պատերազմից հետո: Հիշեցնենք, որ այն ժամանակ Ռուսաստանը Իսրայելից պահանջել է դադարեցնել Վրաստանին զենքի վաճառքը: Այդ առիթով` Վրաստանի ԱԳ նախարարությունում շատ զգույշ մեկնաբանություններ են անում: Ինչպես բրիֆինգի ժամանակ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Նալբանդովը, մեկ շաբաթ առաջ նա այցելել է Իսրայել, որտեղ մի քանի պաշտոնական հանդիպումներ է ունեցել, հայտնում է «Кавказ-Пресс»-ը:

Այդ հանդիպումների ժամանակ հստակ ասվել է, որ երբ խոսքը վերաբերում է երկկողմանի հարաբերություններին, Իսրայելը դեռ ղեկավարվում է իր սեփական երկրի, այնուհետեւ երկրորդ երկրի շահերով,-ասել է Նալբանդովը: Մինչ ռուս-վրացական պատերազմը՝ Վրաստանը եւ Իսրայելը ռազմական ոլորտում ակտիվորեն համագործակցում էին: Վերջին տարիների ընթացքում Վրաստանը Իսրայելից գնել է հետախույզ-ինքնաթիռներ, Իսրայելի ռազմական փորձագետները Վրաստանին օգնում էին վրաց զինված ուժերի կայացմանը: Բացի այդ, Վրաստանը պետք է Իսրայելից գներ 16 հրասայլ, սակայն այդ համաձայնագիրը խոչընդոտվել է Ռուսաստանի կողմից: