Հունիս-հուլիս ամիսների ընթացքում Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի կանաչ տարածքների խնամքի եւ պահպանման ընկերությունից ոստիկանության Մաշտոցի բաժնում դիմումներ էին ստացվել, որ Հալաբյան փողոցի եւ 16-րդ թաղամասի մի շարք շենքերի առաջնամասից «Թույա» տեսակի 22 ծառ են գողացել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 31-ին, ժամը 19.00-ին, բերման է ենթարկվել 50-ամյա Արթուր Հ.-ն` խոստովանելով, որ գողությունները կատարել է ինքը:
Կատարվում է նախաքննություն:



























