Գարեգին Բ-ն ԼՂՀ օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:

Շնորհավորագրում, մասնավորապես, ասվում է. «Ուրախություն է մեզ համար, որ այսօր Արցախի հայրենասեր ժողովուրդը, արժեւորելով իր հերոսական պայքարի շնորհիվ ձեռք բերված անկախությունը, ստեղծագործ աշխատանքով եւ արի կամքով շարունակում է Հայրենի երկրի բարեշեն եւ ազատ կյանքի կառուցումը` հաղթահարելով նոր ժամանակների մարտահրավերները եւ հաստատելով իր ընթացքը ժողովրդավարական արժեքների մեջ, որոնք ապահով կյանքի նոր հորիզոններ են բացում մեր զավակների համար:

Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ Իր երկնառաք օրհնությամբ անվրդով խաղաղության ու առաջընթացի մեջ պահի Արցախ աշխարհը` պարգեւելով մեր բարեպաշտ ժողովրդին հարանոր ձեռքբերումներ` ի սեր ազգային մեր կյանքի առավել զորացման եւ հայրենանվեր ու հավատաշեն նոր արարումների իրականացման»: