ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը եւ American Express ընկերությունն ի պատասխան տարածված ապատեղեկատվության հաղորդագրություն են տարածել, որում նշում են, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը հանդիսանում է American Express քարտերի միակ եւ բացառիկ թողարկողը Հայաստանում: Հաղորդագրութունը NEWS.am-ը ներկայացնում է ամբողջությամբ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը եւ American Express ընկերությունը փաստեցին, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը հանդիսանում է American Express քարտերի միակ եւ բացառիկ թողարկողն ու սպասարկողը Հայաստանում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի եւ American Express ընկերության համագործակցության սկիզբը դրվել է 2010թ. փետրվարին: Ավելի ուշ, նույն թվականի նոյեմբերի 23-ից, ԱԿԲԱ բանկը շուկայում բացառիկ իրավունքով սկսեց American Express Gold քարտերի թողարկումը:

Ըստ ԱԿԲԱ բանկի գլխավոր գործադիր տնօրենի. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը հպարտ է հանդիսանալ American Express Քարտերի բացառիկ թողարկողը Հայաստանում, տրամադրելով սպառողներին միջազգային դասի ֆինանսական այնպիսի պրոդուկտ, ինչպիսին է աշխարհահռչակ American Express բրենդի պրոդուկտը: Մենք արդեն ունենք առեւտրի եւ սպասարկման կետերի բավական լայն ծածկույթ որտեղ սպասարկվում են նշված քարտերը, բավարարելով ինչպես բանկի American Express Gold Քարտի քարտատերերի, այնպես էլ Հայաստան այցելող օտարերկրյա Քարտատերի կարիքները:

Ինչպես նշեց American Express Global Network Services ընկերության Ստրատեգիական Փոխհարաբերությունների գծով փոխնախագահ` Ալեքս Ֆարբերը, American Express ընկերությունը երջանիկ է շարունել համագործակցությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի հետ, ավելի ընդլայնելու քարտերի թողարկման ծավալները եւ Հայաստանում մեր քարտերի սպասարկման ենթակառուցվածքը:

ԱԿԲԱ բանկը գերազանց գործընկեր է, որը կիսում է մեր առաքելությունը` առաջարկել նորարար, բարձրարժեք պրոդուկտներ եւ ապահովում է հաճախորդների սպասարկման ամենբարձր չափանիշները ինչպես քարտատերերի, այնպես էլ առեւտրի եւ սպասարկման կետերի համար: Մենք վստահ ենք, որ ռազմավարական համագործակցությունը ամուր հիմքերի վրա է եւ դեռ երկար տարիներ կշարունակվի`բերելով հսկայական առաջընթաց հայ սպառողների համար”:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.: 2006թ. բանկի բաժնետեր է դարձել Եվրոպայում խոշորագույն ֆրանսիական Credit Agricole բանկային խումբը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ զբաղեցնում է առաջատար դիրք Հայաստանի բանկային համակարգում մի շարք կարեւոր ֆինանսական ցուցանիշներով, ինչպիսիք են ընդհանուր կապիտալի, ակտիվների, շահույթի, ընդհանուր պարտավորությունների, հաճախորդներին տրված վարկեր եւ այլ փոխատվությունների մեծությունները, POS տերմինալների, բանկոմատների եւ թողարկված քարտերի քանակությունը: Իմացեք ավելին` www.acba.am կայքում:

American Express ընկերությունը միջազգային ընկերություն է, որը թույլ է տալիս իր հաճախորդներին օգտվել այնպիսի ծառայություններից, հնարավորություններից եւ փորձառությունից, որոնք ավելի բազմաբովանդակ են դարձնում իրենց կյանքն ու նպաստում բիզնեսի զարգացմանը:

1996 թվականից սկսած American Express ընկերությունը հավատարիմ է մնում իր կողմից որդեգրված է ռազմավարությանը, որի շրջանակներում իրականացնում է առեւտրի եւ սպասարկման ոլորտի կազմակերպությունների սպասարկման եւ քարտերի թողարկման բիզնեսում աշխարհի տարբեր երկրների բանկերի ներգրավումը: Օգտագործելով իր համաշխարհային ենթակառուցվածքներն ու բրենդի հզոր ուժը, American Express-ը ապահովել է իր ցանցի առավել ընդլայնումը:

Աշխարհի 131 երկրներում American Express ընկերությունը արդեն ներկայացված է 129 գործընկեր-բանկերի միջոցով: Իմացեք ավելին` www.americanexpress.com/gns կայքում:

Օգտագործելով իր համաշխարհային ցանցը եւ իր բրենդի բարձր ճանաչելիությունն ու գրավչությունը, այսօր American Express ընկերությունը էլ ավելի է ամրապնդել իր ներկայությունն աշխարհում: