Իհարկե, մենք շատ շնորհակալ ենք Ասիական զարգացման բանկին եւ մեր մյուս ֆինանսական գործընկերներին, բայց իրենց միջոցներով կառուցվող դպրոցներն էլ է կառավարության մասնաբաժնով կառուցվում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Էդ, որ ասում են՝ վայ, պետական պարտքն ավելացավ, սա պետական պարտքի ավելացման մի շատ լավ ու դասական օրինակ է, երբ պետական պարտքով կառուցում ենք դպրոցներ: Այդ մասը կառավարությունը նույնպես վճարում է, սպասարկում է պարտքը: Այսինքն պարտք ենք վերցնում, հետո վերադարձնում ենք»,-ասաց նա: