BMW ավտոկոնցեռնը հետ է կանչում 120 հազար ավտոմեքենա վառելիքի մաքրման համակարգի անսարքության պատճառով, հաղորդում է Deutsche Welle-ն:
Անսարքությունը հայտնաբերվել է կոնցեռնի գործարաններում ստուգումների ժամանակ: Հաճախորդների կողմից որեւէ դժգոհություն առ այսօր չէր ստացվել:
Հետկանչի ենթակա են 1-ին եւ 5-րդ սերիայի ավտոմեքենաները, նաեւ ամենագնացների մի քանի մոդելներ: Այդ մեքենաների սեփականատերերը տեղեկացվելու են փոստով:



























