Ռուսաստանի հեղինակավոր «Իզվեստիա» թերթի գլխավոր խմբագիր Վլադիմիր Մամոնտովը թողնում է իր պաշտոնը։ Այս մասին տեղեկությունն այսօր տարածել են ռուսական ԶԼՄ-ները։
Վլադիմիր Մամոնտովը հեռանում է գլխավոր խմբագրի պաշտոնից, սակայն դառնալու է խմբագրության նախագահ։ Առայժմ հայտնի չէ, թե ո՞վ կզբաղեցնի «Իզվեստիա»-ի գլխավոր խմբագրի թափուր մնացած տեղը։




























