Մեծ Բրիտանիան մտադիր է խիստ վերահսկողություն սահմանել դպրոցներում, ընդհուպ մինչեւ աշակերտների նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառումը: Դա հատկապես անհրաժեշտ է լոնդոնյան խռովություններից հետո, որին մասնակցել են նաեւ երեխաներ:
Մեծ Բրիտանիայի կառավարության կարծիքով, ժամանակն է հանրակրթական հաստատություններում վերականգնել «մեծահասակների հեղինակությունը», հաղորդում է Independent-ը:
Սթոքվելում` Դյուրանդի ակադեմիայում ելույթ ունենալիս կրթության նախարար Մայքլ Գովը (Michael Gove) հաղորդել է, որ պետք է վերացնել կանոնները, որոնց համաձայն, ուսուցիչները պետք է արձանագրեն «չենթարկվող աշակերտների» դեմ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք:
«Թույլ տվեք հստակեցնեմ… Խաղի կանոնները փոխվել են»,-նախարարի խոսքն է մեջբերել The Guardian-ը:
Նախարարը համոզված է, որ դասերից բացակայողները պոտենցիալ խախտումներ անողներ են: Նրանք դպրոց հաճախելու փոխարեն փողոցներում են հայտնվում: Գովը նաեւ առաջարկել է դատի տան այն ծնողներին, ովքեր չեն հետեւում իրենց երեխաների հաճախումներին:




























