Հոկտեմբերի 25-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Օշական-Աշտարակ ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով մեքենայում առաջացել էր հրդեհ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 16-ամյա վարորդ Էդուարդ Գրիգորյանը և ուղևորները՝ 16-ամյա Միհրան Միրիջանյանն ու 17-ամյա Կարեն Պողոսյանը, մահացել էին, իսկ 16-ամյա ուղևոր Ալբերտ Ներսիսյանը այրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Հոկտեմբերի 29-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 16-ամյա ուղևոր Ալբերտ Ներսիսյանը եւս մահացել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Օշականում ողբերգական ավտովթարի 3 զոհերից երկուսն անչափահասներ են, այդ թվում վարորդը