Երկրագնդի ուղեծրում մեծ քանակությամբ աղբ է հավաքվել, որն անհրաժեշտ է մաքրել այնտեղից։ Դա իրական վտանգ է ներկայացնում արդեն այժմ, իսկ հետագայում կարող է կասկածի տակ դնել ուղեծրային բոլոր թռիչքների անվտանգությունը, ասված է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի փորձագետների զեկույցում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
«Տիեզերական աղբը կարող է էական վնաս հասցնել տիեզերանավերին եւ կործանել արբանյակները», ասված է զեկույցում։
Վերջին տարիներին մեր մոլորակի մերձակայքում կուտակված աղբի քանակն ավելացել է երկու անգամ, ասել է NASA-ի նախկին գիտաշխատողներից Դոնալդ Քեսլերը։
«Եկել է տիեզերքում մաքրություն անելու ժամանակը»,- ասել է նա։




























