Բադալ Մուրադյան փողոցում սեպտեմբերի 1-ին, ժամը 22.30-ին «Միցուբիշի FTO» մակնիշի ավտոմեքենայի 28-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա մի տղամարդու եւ նրան թողնելով պատահարի վայրում` հեռացել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 23.50-ին, ոստիկանության ծառայողները «Միցուբիշի»-ի վարորդին իր բնակարանից բերման են ենթարկել:
Կատարվում է քննություն:



























