Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Գյումրիի բաժնի ծառայողները օգոստոսի 31-ին, ժամը 14-ին, թմրանյութ պահելու կասկածանքով Լալայան փողոցի թիվ 1 շենքի մոտից բերման են ենթարկել 53-ամյա մի տղամարդու:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 2 մլ տարողությամբ ներարկիչ՝ կարմրավուն հեղուկով: Վերջինս հայտնել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը դեղորայքից պատրաստված թմրամիջոց է, որը պատրաստել է իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:




























