2023թ. Հայաստանում կստեղծվեն Ներքին գործերի նախարարություն եւ Արտաքին հետախուզության ծառայություն։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 2-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկու օրենսդրական փաթեթներն առաջիկայում կարժանանան կառավարության հավանությանը, ինչից հետո կուղարկվեն Ազգային ժողովի դիտարկմանը։

«Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը մեզ համար չափազանց կարեւոր է»,- նշել է Փաշինյանը։