2023 թվականին Հայաստանի վարչապետի ապարատին նախատեսվում է հատկացնել 19,9 մլրդ դրամ։ Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Ի դեպ, 2022 թվականին գերատեսչությանը հատկացվել է մոտ 21,883 մլրդ դրամ, իսկ 2021 թվականին՝ 24,8 մլրդ դրամ։
«Նախկինում եղած կարճաժամկետ ծրագրերի իրականացումը ամբողջությամբ ավարտվել է։ Դրանց մի մասը փոխանցվել է մյուս գերատեսչություններին։ Հենց այս պատճառով որոշվել է կրճատել հանրապետության վարչապետի ապարատի ֆինանսավորումը»,- ասաց նախարարը։





























