Թուրքական կառավարության կողմից 1936 -1974 թթ առգրավված ազգային փոքրամասնությունների գույքը կվերադարձվի նրանց սեփականատերերին:

Այս կապակցությամբ  «Armenian Weekly»-ին ներկայացնում է հայկական հիմնադրամների ակտիվների ոչ ամբողջական ցուցակը, որը պետք է  վերադարձվի թուրքական կառավարության կողմից.

1.Գեդիկփաշում Հայ բողոքական տարրական դպրոցը. շենքն արդեն չկա, ներկայումս տարածը որպես այգի է ծառայում

2. Հայ բողոքական եկեղեցին. ներկայումս բնակելի տուն Գումգափուում, որն օգտագործվում է որպես ռեստորան, մանկական հրապարակ

3. Հայկական Սբ Հարություն եկեղեցին. մի քանի բնակարաններ Բեյօղլուում

4. Ֆերիկեում գտնվող Սբ Վարդանանց եկեղեցին. բնակելի շենք եւ չկառուցապատված տարածք Շիշլիում

5. Սբ Խաչ եկեղեցին Կուրուչեշմում. շենք Արնավուտկեում

6. Սբ Հարություն դպրոցը Գումգափուում. խանութ Գումգափուում

7. Սբ Աստվածածաին եկեղեցին Գումգափուում. բնակարաններ Էմինյոնյուում

8. Սբ Աստվածածին եկեղեցին Ենիկեում. անկախ տարածք Իսթինեում

9. Հայ կաթոլիկ Մխիթարյան եկեղեցին Բոմոնթիում. ներկյումս երկու խանութ եւ բնակարան Շիշլիում

10. Հայկական Սբ Փրկիչ հիվանադանոցը Եդիկուլում. ընդհանուր առմամբ 19 օբյեկտներ, որոնց թվում` շինարարական տեղամաս, տուն եւ 4 ընդհանուր տարածք Սարիերում, Մոդայում մեկ բնակելի շենք, երկու բնակելի շենք Շիշլիում, Բեյօղլուում բնակարան,  խանութ Կապալի Չարշի շուկայում,  տուն` Ուսկուդարայում,  բանակելի շենք եւ պահեստ Կուրտուլուշում, չորսհարկանի հյուրանոց Թաքսիմում, առեւտրային եւ գրասենյակային շենքեր Բեյօղլուում,  բնակարան Չամլիջայում,  47 500քմ չկառուցապատված տարածք Բեյկոզեում եւ նախկինում հիվանդանոցի կողմից որպես այգի ծառայող  44 000քմ հողատարածք, որը մարզդաշտ է Զեյթինբուրնույում եւ վեջինը` «Selamet Han» գրասենյակային արժեքավոր շենք Էմինյոնյուում: