Բելառուսցի սահմանապահները բռնել են ուկրաինական դրոն, որն օգտագործվել էր պայթուցիկների նետման մարզումների համար։ Այս մասին տեղեկացրել է Բելառուսի սահմանապահ ծառայությունը։

Գերատեսչության տեղեկության համաձայն՝ սահմանապահները քվադրոքոպտերը նկատել են ծառայություն կատարելու ընթացքում։ Թռչող սարքը ուղղություն էր վերցրել Ուկրաինայի կողմից։ Հաջողվել է իջեցնել դրոնը։

Նշվել է, որ բելառուս սահմանապահներն ուսումնասիրել են դրոնի հիշողության քարտեզը, որը հաստատել է, որ սարքն արձակվել է Ուկրաինայի տարածքից։ Ուկրաինացի զինվորականներրը քվադրոքոպտերն օգտագործել էին «հետախուզում իրականացնելու եւ սահմանի պահպանության տեխնիկական միջոցները նկարելու», ինչպես նաեւ պայթուցիկ սարքերի տեղափոխման եւ նետման մարզումների համար։