Հայաստանի 21 առեւտրային բանկերը 2011 թ. առաջին կիսամյակում ստացել են 19.3 մլրդ դրամ (մոտ 52 մլն դոլար) շահույթ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը` հիմնվելով բանկերի վերահսկողական հաշվետվությունների վրա:

Բանկերի շահութաբերությունն ըստ ակտիվների 2.2 տոկոս է, իսկ ըստ կապիտալի` 11.6 տոկոս: Շահույթով են աշխատել 19 բանկ, վնասով` 2-ը:

Բանկերի կողմից որպես աշխատավարձ վճարվել է մոտ 16.7 մլրդ դրամ (մոտ 45 մլն դոլար), որը բանկային ծախսերի 15 տոկոսն է: