Վրաստանի կառավարության նիստից առաջ այդ երկրի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Նալբանդովը հայտարարել է, թե վրացական կողմը այսուհետ ՆԱՏՕ-ին կտեղեկացնի նաեւ դաշինքին մերձենալու համար Վրաստանի կատարած քայլերի վերաբերյալ, գրում է վրացական «Ախալի թաոբա» թերթը։

«ՆԱՏՕ-Վրաստան փոխգործակցությունը դինամիկ կերպով է զարգանում: ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար չկա որեւէ յուրօրինակ ճանապարհ: ՆԱՏՕ-ն մեզ գործողությունների ամենամյա ծրագիր է ներկայացրել, ինչի շնորհիվ մենք պատկերացում կազմեցինք, թե ինչ քայլեր պետք է արվեն եւ ինչ գործողություններ պետք է իրականացվեն ՆԱՏՕ մոտք գործելու համար»,-հայտարարել է Նալբանդովը:

Նշենք, որ Բրատիսլավում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամ-երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը Վրաստանի խնդիրների վերաբերյալ ելույթ է ունեցել նաեւ Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան՝ չնայած նրան, որ օրակարգի գլխավոր թեման ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններն էին: