Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով նորանշանակ Ֆիլիպ Լեֆորտը սեպտեմբերի 4-ին ժամանել է Բաքու։

Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, թե Հարավային Կովկասը ԵՄ-ի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում, եւ այդ պատճառով էլ նա այց է կատարում տարածաշրջանի երկրներում:

Նրա խոսքով, Բաքվում ծրագրված է նրա հանդիպումները Ադրբեջանի նախագահ իլհամ Ալիեւի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի եւ խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովի հետ: Հանդիպումներում քննարկվելու են տարածաշրջանային խնդիրները, գրում է Trend-ը:

Նշենք, որ Հարավային Կովկասի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը սեպտեմբերի 6-ին կլինի Հայաստանում: