2022 եւ 2023թթ. պետական բյուջեի նախագծերը հիմնված են մակրոտնտեսական կայունության ապահովման սկզբունքի վրա։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 16-ին ասել է հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նա պարզաբանել է, թե ինչ է մակրոտնտեսական կայունությունը ֆիսկալ քաղաքականության եւ, մասնավորապես, «Պետական բյուջեի մասին» օրենքի կիրառման սկզբունքների տեսակետից։ Դա, առաջին հերթին, նշանակում է, որ իշխանությունները պետք է էապես ավելացնեն հարկային մուտքերը։ «Դա, մասնավորապես, նախատեսված է կառավարության գործունեության ծրագրով։ Այս մոտեցումը հենց այն երաշխիքն է, որը թույլ կտա ապահովել պետական ծրագրերի հուսալի ֆինանսավորում միջնաժամկետ հեռանկարում»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ կառավարության գործունեության 2021-2026թթ. ծրագիրը նախատեսում է հարկային մուտքերի մաշստաբային ավելացում համախառն ներքին արտադրանքի նկատմամբ։ 2026թ. իշխանությունները, պլանի համաձայն, պետք է դուրս գան 25 տոկոսանոց հարկման ՀՆԱ-ի հանդեպ։
Ավելին, կապիտալ ծախսերը, որոնք նախատեսված են 2023թ. պետական բյուջեով, նույնպես զգալիորեն կավելանան։
Դրանց գումարը, ինչպես նշել է Խաչատրյանը, կկազմի մոտ 548 մլրդ դրամ, ինչը 49 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա կապիտալ ծախսերը։ Այսպիսով, կապիտալ ծախսերը կհասնեն ՀՆԱ-ի 5,9 տոկոսին, ինչը 1,5 տոկոսով ավելին է, քան 2022թ.։
«Այս մակարդակը ծրագրվում է պահել նաեւ հաջորդ տարիներին, ինչն արդեն բարձր ցուցանիշ է։ Բոլոր կապիտալ ծախսերի երեք քառորդը կուղղվի պաշտպանական ենթակառուցվածքի, ինչպես նաեւ անվտանգության ֆինանսավորմանը»,- ավելացրել է գերատեսչության ղեկավարը։





























