Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, սեպտեմբերի 3-ին, ժամը 13.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Գետաշեն գյուղից բերման են ենթարկել 25-ամյա մի աղջկա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա սեպտեմբերի 2-ին, ժամը 11.30-ի սահմաններում, մի առեւտրի սրահից գողացել է բջջային հեռախոս` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:



























