Թուրքիայում Concordia Celes հինգաստղանի հյուրանոցի լողավազանում խեղդվել է 5-ամյա ռուսաստանցի Թիմուր Գալյամովը: Միջադեպը, որի մասին հայտնի է դարձել այսօր` սեպտեմբերի 5-ին, տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին:
«Մոր` Էլմիրայի հետ հյուրանոցում հանգստացող տղան ցատկել է մեծահասակների համար նախատեսված լողավազանը, որտեղ արգելվում էր լողալ մինչեւ 10 տարեկան երեխաներին»,-«Ինտերֆաքս»-ին հայտնել են Մոսկվայում Թուրքիայի դեսպանության զբոսաշրջության հարցով մասնաճյուղից:
Մահացած երեխային նկատել է թուրքական ընտանիքը, նրանք կանչել են հյուրանոցի աշխատակիցներին: Երեխային փրկել չի հաջողվել:




























