Բարի երկու այցելուներ դուրս են եկել փողոց հարաբերությունները պարզելու համար։ Կոնֆլիկտի արդյունքում նրանցից մեկը՝ Սոչիի 41-ամյա բնակիչը, զայրանալով,  տրավմատիկ ատրճանակից կրակել է հակառակորդի վրա։ Տուժածը առողջությանը ծանր վնաս է ստացել, հայտնում է Կուբանսկիե նովոստին։

Դեպքի վայր ժամանած պարեկային ծառայության աշխատակիցները ձերբակալել են հարձակվողին։

Այժմ իրավապահները փորձում են պարզել կատարվածի բոլոր հանգամանքները, հաղորդում է Կրասնոդարի մարզի ՆԳՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։