Մերձմոսկվայում՝ Դոմոդեդովոյում, գործարարի են գնդակահարել։ Կրակել են նրա գլխին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Քննության նախնական տվյալների համաձայն՝ Դոմոդեդովոյում, Օրեխովայա փողոցում Mercedes-Benz մակնիշի մեքենայի սրահում հայտնաբերվել է 63-ամյա գործարարի դի՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով։ Հարուցվել է քրեական գործ»,-հայտնել է ՔԿ-ն։
Քննությունը տարբեր վարկածներ է դիտարկում, այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Գործարարի անունը եւս չի հաղորդվում։





























