Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, սեպտեմբերի 3-ին, բերման են ենթարկել Արաքսավան գյուղի 48-ամյա մի բնակչուհու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա  օգոստոսի 28-ին, ժամը 13.00-ի սահմաններում, հյուրընկալվելով նույն գյուղի բնակիչներից մեկի տանը` ննջասենյակի պահարանից գողացել է 60 եվրո, 2.000 ՌԴ ռուբլի եւ 70.000 դրամ:

Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է հետաքննություն: