Սեպտեմբերի 4-ին, ժամը 00.30-ի սահմաններում, 30-ամյա Արմեն Արզումանյանի վարած «Հովեր» մակնիշի ավտոմեքենան Վարագավան գյուղի ճանապարհին գլորվել է ձորը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղում պարզվել է, որ ժամը 00.30-ի սահմաններում` Վարագավան գյուղից 700 մ հեռավորության վրա, դեռեւս չպարզված հանգամանքներում, «Հովեր» մակնիշի 14 ՕՍ 892 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը:
Վթարի հետեւանքով վարորդը` Երեւան քաղաքի Նոր-Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ 30-ամյա Արմեն Արզումանյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տեղի ուժերով Ա.Արզումանյանը դուրս է բերվել ավտոմեքենայից եւ «1-03»ծառայության կողմից, հիվանդանոց տեղափոխելիս, մահացել:
Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքնան դուրս է բերվել ձորից եւ հանձնվել իրավապահ մարմիններին:
Կատարվում է քննություն:



























