Նոյեմբերի 18-ին, ժամը 22:24-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղափ գյուղում այրվում է խոտի դեզ:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյաների Արարատյան փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր՝ մոտ 1700 հակ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։27-ին։