Գեղարքունիքի և Շիրակի մարզերից 100 նպաստառու ընտանիք կստանա սննդի աջակցության քարտեր։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ–ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից, այս պահին փորձնական կիրառության փուլում է։