Վրաստանի եւ Ուկրաինայի երկաթուղիների միջեւ պայմանագիր է կնքվել, որի համաձայն երկու կողմերը միմյանց կաջակցեն վագոնների եւ ջրամբարների փոխանակման ծրագրում, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

«Ըստ պայմանագրի, ուկրաինական կողմը վրացական կողմին պետք է փոխանցի մոտ 1000 ջրամբար, իսկ Վրաստանն էլ իր կողմից պետք է տա 1000 հատ վագոն` չոր բեռների համար», -գործակալությանը հայտնել են Վրաստանի երկաթուղուց:

Ըստ գործակալության, ծրագրով նախատեված վագոններից 200-ը արդեն մոտ երկու ամիս է ինչ ներգրաված է նավթի եւ նավթամթերքի տեղափոխման գործընթացում: