Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ընդդիմության հետ բանակցություններում նախընտրում է տրնգին, քանի որ այն ավելի հայկական է, քան տանգոն: Այդ մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահը նշել է սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Եթե հայերն են պարելու, ավելի լավ է տրնգի, քան` տանգո»,- ասաց նա:

Գալուստ Սահակյանն անգամ կանխատեսում է, թե ինչ զարգացումներ կլինեն Հայ ազգային կոնգրեսի սեպտեմբերի 9-ի հանրահավաքում: «Հեսա էկանք, տեսեք` ինչ ենք անելու: Եթե հազար հոգի մասնակցեն միտինգին, կխոսեն հազարալեզու, եթե երկու հազար, երկու անգամ ավելի: Իբրեւ թե այնքան ժողովրդավար է դարձել ընդդիմությունը, որ պիտի ժողովրդից հարցնեն, որ հետո երկխոսեն: Նախընտրական ընթացք է, ձեւեր թափելը, պոպուլիզմը ընդունելի է»,- ասել է Գալուստ Սահակյանը: