Այսօր Երեւան է ժամանելու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստայնբերգը: Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Տիգրան Բալայանի խոսքով, Ստայնբերգի Հայաստան այցելության նպատակը հայ-ամերիկյան հարաբերությունների քննարկումն է:
Այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: «Բոլոր մանրամասները կներկայացվեն հանդիպումներից հետո տեղի ունենալիք մամուլի ասուլիսի ժամանակ»,- ընդգծել է Բալայանը:
Նշենք, որ Ջեյմս Ստայնբերգը, ով այսօր առավոտյան ժամանել է Բաքու, հայտարարել է, որ Ադրբեջանբի իր այցելության հիմնական նպատակը ԼՂ հակամարտության քննարկումն է:



























