Թուրքիայի նախագահը Աբդուլլահ Գյուլը Սերբիայում թեթեւ արարողակարգային վրիպում է թույլ տվել։ Այս մասին տեղեկացնում է interhaber կայքէջը։
Թուրքիայի՝ նախագահի մակարդակով Սերբիա վերջին այցը տեղի է ունեցել 23 տարի առաջ։ Նախագահ Գյուլին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում զինվորական շքերթով է դիմավորել Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը։ Դիմավորման արարողակարգի ժամանակ ազգային օրհներգերի կատարումից հետո, երբ Գյուլը չէր նկատել սերբական դրոշը, սկսեց քայլել։ Այդ պահին Սերբիայի նախագահը, հպվելով Թուրքիայի նախագահի ուսին, զգուշացրեց եւ այնուհետ նրան բերեց անհրաժեշտ կանգնելու տեղը։