Հայաստանում 2011 թ. ընթացքում ստեղծվել են սահմանափակ պատասխանատվությամբ 1404 ընկերություններ: Արդյունքում` ՍՊԸ-ների քանակը հասել է 45 հազարի: Սա առեւտրային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց 70 տոկոսն է:

Ի տարբերություն ՍՊԸ-երի` արտադրական կոոպերատիվների, ընտանեկան ու անհատական ձեռնարկությունների, դուստր ու պետական ձեռնարկությունների թիվը նվազել է:

Ամենամեծ նվազում առկա է պետական ձեռնարկությունների մասով` մոտ 40 տոկոսի չափով վերջին մեկ տարում: Ներկայում ընդամենը առկա են 127 պետական ձեռնարկություններ: Արտադրական կոոպերատիվները, որոնց թիվը զիջում է միայն ՍՊԸ-երին, նվազել են 20-ով եւ կազմում են 4981: