Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում այսօր` սեպտեմբերի 7-ին, կբացվի Գլոբալ քաղաքական ֆորումը, որի գլխավոր թեմաներն են գլոբալ անվտանգության, լոկալ հակամարտությունների առաջացման եւ սոցիալական անհավասարության դեմ պայքարը կատարելագործելու խնդիրները, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ֆորումը տեղի կունենա սեպտեմբերի 7-8-ին: Ակնկալվում է, որ ֆորումի ժամանակ ելույթներ կունենան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Ավելի վաղ թուրքական Zaman թերթը հայտնել էր, որ կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը:

Cihan-ի տվյալներով, ֆորումի շրջանակներում, Գյուլը կհանդիպի նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Ֆորում օրակարգում, այլ հարցերի թվում է նաեւ Իրանի միջուկային ծրագիրը, իրավիճակն Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում, Եպիպտոսում եւ Սիրիայում: Ֆորումը տեղի կունենա ՌԴ նախագահի հովանում ներքո: