Դուբայի միջազգային օդանավակայանը ճանաչվել է տարվա օդանավակայան՝ ըստ Aviation Business Awards-2022 մրցույթի արդյունքների։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով արարողության կազմակերպչին։

Կոչումը շնորհվել է անցած տարում Դուբայի օդային դարպասների կողմից ցուցաբերված «անգերազանցելի բիզնես նվաճումների» համար։

Հեռուստաալիքի տվյալներով՝ 2022 թվականի առաջին կիսամյակում օդանավակայանի ծառայություններից օգտվել է 28 միլիոն ուղեւոր՝ երեք անգամ ավելի, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում։ Օդանավակայանը բարելավել է իր ծառայությունների որակը՝ հաճախորդներին տրամադրելով զարմանալի տպավորություններ, նշում է Al Arabiya-ն։

Դուբայի օդանավակայանն ութերորդ տարին անընդմեջ ստանում է այս մրցանակը։